Դասավանդի՛ր, Հայաստան․ տեղեկատվական միջոցառում
The LOFT

Évènement indisponible.

Selon le cas, de nouvelles dates appraîtront bientôt ou l'activité proposée sera définitivement supprimée.

ven. 16/02/2018 de 19h00 à 21h00/strike>

The LOFT
Մոսկովյան 3
0001 Yerevan
Armenia
Ուզո՞ւմ ես զարգացնել առաջնորդական հմտություններդ, ձեռք բերել աշխատանքային փորձ եւ փոխել կյանքդ․ ուրեմն միացի՛ր «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի առաջնորդների շարժմանն ու փոխիր ոչ միայն քո, այլև Հայաստանում ապրող մարդկանց կյանքը։
Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից և տարիքից։ Անհրաժեշտ է միայն ունենալ առնվազն բակալավրի դիպլոմ 2018 թվականի հուլիս ամսվա դրությամբ, եթե դեռ ուսանող եք:
Միջոցառման օրը, ժամը՝ Փետրվարի 16, 19։00
Մուտքը՝ ազատ
Գրանցման հղում՝ https://goo.gl/forms/KFlIkpl3WglrMHE42
Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ ստորեւ.
«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:
Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով նրանք գործուղվում են Հայաստանի մարզային այն դպրոցներ, որտեղ կա նրանց մասնագիտությամբ ուսուցչի կարիք։
Սոցիալական փոփոխության հասնելու այս հաջողված ծրագիրն ունի 25 տարվա պատմություն և կիրառվել է աշխարհի ավելի քան 40 երկրի Ազգային անկախ կազմակերպությունների կողմից, որոնք համախմբվել են «Teach For All» միջազգային ցանցի ներքո։
Source: www.facebook.com