Ցուցահանդես ՆԱՄ-ում | Exhibition at NAI
Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute

Du 16/10/2017 18h30 au 20/10/2017 19h00

Fuseau horaire : Yerevan (GMT+04:00)

Նարեկացի Արվեստի Միություն Naregatsi Art Institute
Vardanants 16/1
0010 Yerevan
Armenia
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա 12-ամյա նկարիչ Նարեկ Մկրտչյանի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Ճամփորդելով դեպի քո աշխարհ» խորագիրը:
Նարեկ Մկրտչյանի սիրելի նյութը գրաֆիկական մատիտն է:
Նա ստեղծագործում է սյուրռեալիստական ոճում:
Այս ցուցահանդեսում, սակայն, նա ներկայանում է իբրև լուսանկարիչ. պատճառն այն է, որ նա ցանկություն է ունեցել փայտյա մանեկեններ ունենալ և դրանցով տարբեր ինստալացիաներ անել, և որպեսզի իր ստեղծած պատմություն-ինստալացիաները մնան, ամեն անգամ լուսանկարել է դրանք։
-Իմ նկարների ոգեշնչման աղբյուրը ծովերը, բնության գեղատեսիլ վայրերը, տարբեր ոճերի երաժշտությունն ու հանրահայտ նկարիչների նկարներն են:
«Լապտերներ» նախագծի շնորհիվ ես ձեռք եմ բերել շատ արվեստագետ ընկերներ, որոնց հետ շփվելիս նույնպես ոգեշնչվում եմ,-նշում է լուսանկարների հեղինակ Նարեկ Մկրտչյանը:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 10 580105
www.naregatsi.org
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
On October 16th at 6:30 pm Naregatsi Art Institute will unveil 12-year-old painter Narek Mkrtchyan's photo exhibition.
The exhibition is entitled "Traveling to Your World".
Narek Mkrtchyan’s favorite item is a graphic pencil.
He creates in the surrealistic style.
At this exhibition, however, he is presented as a photographer.
The reason is that he had the desire to have wooden mannequins and to do different installations with them, and to keep the stories he created, he photographed them every time.
The source of inspiration for my paintings is the seas, nature pictures, music of different styles and pictures of famous artists.
Thanks to the Beacons Project, I have acquired many artist friends, and I am also inspired when communicating with them, - says photographer Narek Mkrtchyan.
Admission is FREE
Phone · +374 10 580105
www.naregatsi.org
Source: www.facebook.com