Oriflame Fashion Weekend
Oriflame Fashion Weekend

Évènement indisponible.

Selon le cas, de nouvelles dates appraîtront bientôt ou l'activité proposée sera définitivement supprimée.

Du 16/09/2017 19h30 au 17/09/2017 23h00/strike>

Oriflame Fashion Weekend
Опера
0014 Yerevan
Armenia
«Օրիֆլեյմ Հայաստանը» սեպտեմբերի 16-ին և 17-ին սիրով hրավիրում է մասնակցելու Երևանում կայանալիք նորաձևության և գեղեցկության ամենամյա խոշորագույն և արդեն ավանդույթ դարձած իրադարձությանը՝ Oriflame Fashion Weekend նախագծին, որը կանցկացվի մեր մայրաքաղաքի պատմամշակութային հրաշալի վայրերից մեկում՝ Երևանի երկաթուղային կայարանում: Միջոցառման սկիզբը՝ 19:30:
2017 թվականին Oriflame Fashion Weekend նախագիծն ընդլայնել է իր մասշատբները` միավորելով հայազգի 30 անուն ճանաչված և սկսնակ հագուստի դիզայներ-մոդելավորողների ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաներից դուրս (ԱՄՆ, Ֆրանսիա), ովքեր իրենց նոր հավաքածուներով հանդես կգան երկօրյա շոու-ցուցադրությունների ժամանակ:
Նախագիծն ունի նաև մրցութային մաս, որին մասնակցում են սկսնակ դիզայներներ. նրանց ևս իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն է ընձեռված: Հաղթողի համար սահմանված է նաև հատուկ մրցանակ՝ Oriflame Fashion Award, իր նոր հավաքածուի ստեղծման համար:
Դարձե´ք նորաձևության ոլորտի ամենասպասված շքեղ շոու-ցուցադրության հյուրը՝ նախապես գրանցվելով և ձեռք բերելով Ձեր տոմսը http://oriflamefashionweekend.com/ կայքից: Տոմսերի քանակը սահմանափակ է: Մանրամասների համար զանգահարել 060 700 100:
https://web.facebook.com/OriflameFashionWeekend/
«Օրիֆլեյմ Հայաստան» ընկերության Oriflame Fashion Weekend նախագիծն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի մասն է կազմում, որի նպատակներն են խթանել Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացումը, ստեղծել նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ հայ դիզայներ-մոդելավորողների համար, բացահայտել նորահայտ տաղանդների և աջակցել նրանց գործունեությանը, նպաստել հայկական նորաձևության տարածմանը: #OFW #OriflameFashionWeekend
---
Oriflame Fashion Weekend-ի Օրակարգ
Օր 1- Սեպտեմբերի 16
Pre-Party և բացում
---
Սկսնակ դիզայներների ցուցադրություն (Beginners show)
•Հակոբ Շահինյան (Hagop Shahinian)
•Վարդուհի Բարսեղյան (Varduhi Barseghyan)
•Տոմա Հայրապետյան (Toma Hayrapetyan)
•Նարինե Բադալյան (Narine Badalyan)
Դիզայներների ցուցադրություն (Designers show)
•Թերեզա Ղարաբաղցյան (Tereza Gharabghtsyan)
• Աննա Հակոբյան (Anna Hakobyan)
•Էդիտա Պռոշյան (Edita Proshyan)
•Շաբիգ (Shabeeg)
•Նելլի Սերոբյան (Nelly Serobyan)
•Ավագյան (Avagian)
Հիմնական դիզյներներ (Founding Designers show)
•Արմինե Օհանյան (Ֆրանսիա) (Armine Ohanyan)
•Վահան Խաչատրյան (Vahan Khachatryan)
•Գևորգ Շադոյան (Kevork Shadoyan)
•Վիգէն Տէրտէրեան (ԱՄՆ) (Vicken Derderian)
Օր 2 - Սեպտեմբերի 17
Pre-Party և բացում
---
Սկսնակ դիզայներների ցուցադրություն (Beginners show)
•Մերի Խաչատրյան (Mery Khachatryan)
•Դիանա Սայրադյան (Diana Sayradyan)
•Օֆելիա Ազիզյան (Ophelia Azizyan)
•Լիլիթ Դոխոյան (Lilit Dokhoyan)
Դիզայներների ցուցադրություն (Designers show)
•Նարեկ Ջահանգիրյան(Narek Jhangiryan)
•Անուշիկ Սարոյան (Anushik Saroyan)
•Մարինե Բալասանյան ( Marine Balasanyan)
•Մավիտա (Mavita)
•Կիվետատ (Kivetat)
•Անկասա (Ankasa)
•Զգեստ (Zgest)
•Փետուր (Petoor)
Հիմնական դիզյներներ (Founding Designers show)
•Ֆաինա (Faina)
•Արամ Նիկոլյան (Aram Nikolyan)
•Հարմոնի Երևան (Harmony Yerevan)
•Կիվերա Նայնոմիս (Kivera Naynomis)
Source: www.facebook.com