Դասապատրաստում/Երկարօրյա ՏաՏայում 17-18
ՏաՏա. մայրիկիս օգնականը / TaTa: Mom's helper

ven. 01/09/2017 de 8h45 à 18h15

Fuseau horaire : Yerevan (GMT+04:00)

ՏաՏա. մայրիկիս օգնականը / TaTa: Mom's helper
43 Buzand str.
Yerevan
Armenia
Սեպտեմբերից ՏաՏան նորից միանում է ուսումնական թեժ գործընթացին՝ ձգտելով օգնել մայրիկներին ամենակարեւոր պահերին: Դասապատրաստում/Երկարօրյա ծրագիրն անցած մի քանի տարիների ընթացքում բավական հաջող փորձ է կուտակել, եւ ծնողների դրական արձագանքները մեզ պարտավորեցնում են շարունակել այդ կարեւոր «առաքելությունը»:
Ծրագիրը ներառում է.
- Դասապատրաստում 1-5 դասարանների աշակերտների համար` ներառյալ բոլոր առարկաները (այդ թվում՝ շախմատ եւ լեզուներ),
- Մեկանգամյա տաք ճաշ,
- Երեխայի խնամք ու զբաղմունք մինչեւ 18:15 (նաեւ ավելի երկար` ըստ անհրաժեշտության եւ համապատասխան հավեյլալ ժամավճարով),
- Այս ծրագրի մասնակիցներն առավելություններ կունենան նաեւ ՏաՏայում անցկացվող այլ ծրագրերին միանալու դեպքում:
Դասապատրաստման եւ երեխայի առաջընթացին ուղղված մեր սկզբունքների մասին չենք խոսում, քանի որ դա գործով ենք ապացուցել եւ ժամանակի ընթացքում կարողացել ենք արժանանալ ծնողների վստահությանն ու շնորհակալությանը:
Դասապատրաստման ծրագրի արժեքը սահմանված է ըստ դասարանների եւ նախատեսված է ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հերթով սովորող աշակերտների համար: Երկրորդ հերթով սովորողների համար ամսավճարը 5000 դրամ պակաս է, քանի որ նրանք առավոտյան են դասապատրաստում անելու եւ ավելի կարճ ժամանակ են անցկացնում ՏաՏայում.
- 1-ին դասարան – 40.000դրամ (35.000 երկրորդ հերթի համար),
- 2-րդ դասարան – 45.000դրամ (40.000 երկրորդ հերթի համար),
- 3-րդ դասարան – 50.000դրամ (45.000 երկրորդ հերթի համար),
- 4-րդ դասարան – 55.000դրամ (50.000 երկրորդ հերթի համար),
- 5-րդ դասարան – 60.000դրամ (55.000 երկրորդ հերթի համար):
Մենք նաեւ պատրաստ ենք ապահովել երեխայի տեղափոխություն դպրոցից դեպի ՏաՏա, ինչպես նաեւ ապահովել նրա այցերը տարբեր պարապմունքների (ըստ անհրաժեշտության եւ համապատասխան հավելավճարով): Այս դեպքում անհատական հաշվարկ է կատարվում՝ ըստ հեռավորության: Մեր փորձի հիման վրա՝ կենտրոնի մի քանի դպրոցների համար տեղափոխման ամսական վճարը կազմում է 10.000դրամ, այդ թվում՝ Պուշկինի, Չեխովի, Աղբալյանի, Աբովյանի անվան դպրոցների: Անհրաժեշտության դեպքում ծրագրին կարելի է մասնակցել ոչ բոլոր աշխատանքային օրերին, այդ դեպքում անհատական հաշվարկ ենք կատարում՝ ըստ համապատասխան այցերի քանակի:
ՏաՏայի հասցեն է Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ, ծրագրի մասնակիցների քանակն անսահմանափակ չէ: Այդ պատճառով ունենք բացառիկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր ավելի շուտ կգրանցվեն: Մասնավորապես մինչեւ օգոստոսի 10-ը ներառյալ գրանցվելու դեպքում (վճարում կատարելով), գործում է կես վճար սեպտեմբեր ամսվա համար՝ անկախ դասարանից: Հարցերի կամ գրանցվելու համար զանգահարել 096 86 8282 կամ գրել մեր էջին:
Source: www.facebook.com